ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Վարդան Օսկանյան. Ղարաբաղյան հարցում տարածքների զիջումը մենք չենք ընդունում

Վարդան Օսկանյան. Ղարաբաղյան հարցում տարածքների զիջումը մենք չենք ընդունում
25.03.2017 | 17:22

ՕՐՕ դաշինքը Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում էր: ՕՐՕ-ին այստեղ դիմավորեցին աղ ու հացով, դհոլ-զուռնայով: Վարդան Օսկանյանն իր ելույթում ընդգծեց, որ ՕՐՕ-ին ընտրելով չեն փոշմանի: «Ապրիլի 2-ի ընտրություններից հետո, իշխանափոխությունից հետո մենք կարող ենք երկիր փոխել, մենք վստահ ենք դրանում, ընտրեք մեզ՝ չեք փոշմանելու»,- ասաց Վարդան Օսկանյանը:


Նա անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին՝ նշելով, որ Արցախի հարցում փոխզիջումների գնալը պարտվողականություն է. «Ղարաբաղյան հարցում տարածքների զիջումը մենք չենք ընդունում: Կարծում ենք, որ դա պարտվողական որոշում է: Մենք ամեն ինչ անելու ենք, որ ԼՂՀ-ն միջազգային ճանաչում ունենա, որի հնարավորությունը իսկապես ունենք»,- նշեց Վարդան Օսկանյանը:

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ